.jpg)
«Իմ ոչ մի որոշման համար չեմ փոշմանել ու չեմ փոշմանելու. բոլորս գիտենք՝ ինչ եղավ Արցախի հետ». Արգիշտի Մեխակյանը հպարտ է, որ իրեն ավելի շատ ընկալում են որպես Մեխակ Մեխակյանի որդի
Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը հպարտ է, որ իրեն ավելի շատ ընկալում են որպես Մեխակ Մեխակյանի որդի, ով արցախյան գոյամարտի մասնակից էր։
«Ես շատ ուրախ եմ ու հպարտ, կյանքում իմ կատարած ոչ մի որոշման համար չեմ փոշմանել ու, կարծում եմ, որ չեմ փոշմանելու»,- լրագրողներին ասաց նա։
Մեխակյանը նշեց՝ լավ կլիներ լրագրողները հարց տային այն մարդկանց, ովքեր, իր հոր անունը շահարկելով, փորձում են քաղաքական շահ հետապնդել կամ ցեխոտել իր անունը։
Անդրադառնալով խոսակցություններին՝ որ իր հայրն Արցախն է ազատագրել, իսկ ինքը կանգնել է Արցախը հանձնողների կողքին՝ ՔՊ-ականն արձագանքեց. «Արցախի հետ ինչ եղել է՝ եղել է բոլորիս աչքի առաջ, բոլորս գիտենք՝ ինչ եղավ Արցախի հետ»։