.png)
«Հաղթանակ» դաշինքի ավագանու անդամների հետ կապը կորել է
«Հաղթանակ» դաշինքի 3 անդամների տներում արդեն ավելի քան երկու ժամ է՝ շարունակվում են խուզարկությունները: Դաշինքի անդամները կորցրել են կապը ավագանու անդամների հետ:
Դաշինքի մամուլի խոսնակ Հրանտ Ավետիսյանը Aysor.am-ին ասաց, որ իրենց չի հաջողվել կապ հաստատել ավագանու անդամների հետ, հասկանալ՝ ինչ են փնտրում իավապահները վերջիններիս տանը։ Ասաց՝ տեղեկություն չունեն նաև հնարավոր ձերբակալությունների մասին:
Արդյոք խուզարկությունները իշխանությունների հերթական քաղաքական հետապնդո՞ւմն են ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ։
Ավետիսյանն ասաց. «Այդ ամենի պատասխանը կարող եմ ունենալ, երբ հասկանամ՝ ինչի համար են ավագանիների տուն այցելել»: