.png)
Ի՞նչ կապ ունի Հակակոռուպցիոն կոմիտեն՝ Վաղարշապատի ընտրություններում մեծ թվով ձայներ տարած ընդդիմադիր դաշինքի անդամների խուզարկությունների հետ
Վաղարշապատ համայնքի ընտրություններում ձայների քանակով երկրորդ տեղում գտնվող «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում։ Այդ մասին ԶԼՄ-ներին Հակակոռուպցիոն կոմիտեից են հայտնել։
Նշել են.
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։ Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկություններ են ընթանում «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և անդամների տներում։