Թբիլիսիում մեկնարկել է Վրաստանի և Հայաստանի միջև իրավական վեցերորդ ֆորումը
17/11/2025 17:45

Թբիլիսիում մեկնարկել է Վրաստանի և Հայաստանի միջև իրավական վեցերորդ ֆորումը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի միջև իրավական վեցերորդ ֆորումը։  

Ֆորումին մասնակցում է նաև Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

ՀՀ արդարադատության նախարարը ֆորումի շրջանակներում հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիայի հետ։

Ինչպես հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը, ֆորումի ընթացքում անդրադարձ է կատարվելու մարդու իրավունքների պաշտպանության, արդարադատության ոլորտի թվայնացման թեմաներին, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներին: