ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
17/11/2025 17:28

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը, տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Բարձրաստիճան հյուրն ու նրան ուղեկցող խմբի անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, ապա շրջել հուշահամալիրի տարածքով:

Հուշապատի մոտ նրանք կանգ են առել Հայոց ցեղասպանության տարիներին Կոստանդնուպոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի և Ամերիկյան Կարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի հուշաքարերի մոտ, որոնք զգալի դերակատարություն են ունեցել հայերին ցուցաբերվող աջակցության ծրագրերում:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր