Հանցագործության 5 հաղորդում ենք ներկայացրել, բոլորն էլ՝ ՔՊ-ի դեմ. «Անկախ դիտորդ»
17/11/2025 12:21

Հանցագործության 5 հաղորդում ենք ներկայացրել, բոլորն էլ՝ ՔՊ-ի դեմ. «Անկախ դիտորդ»

Նախընտրական քարոզաշրավի ժամանակ արձանագրվել է 53 խախտում, որից 45-ը վերաբերում է քարոզչական պաստառներին.  Վաղարշապատ համայնքում ՏԻՄ նախընտրական փուլի երկարաժամկետ դիտորդության արդյուքները ներկայացնելով՝ ասաց «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։

Ըստ նրա՝ արձանագրված խնդիրների թվում էին վարչական ռեսուրսի չարաշահումն ու բարեգործության արգելքի խախտումը։

Իոաննիսյանն ասաց, որ իրենք ներկայացրել են հանցագործության մասին 5 հաղորդում, որոնցից 2-ը պաշտոնական դիրքի չարաշահում է, և 3-ը՝ բարեգործության և քարոզչության մեկտեղման հիմքով։

«Բոլոր հինգը կապված են ՔՊ-ի հետ»,-ասաց նա։

Հանցագործության 5 հաղորդում ենք ներկայացրել, բոլորն էլ՝ ՔՊ-ի դեմ. «Անկախ դիտորդ»