«Ինտերը» Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում արել (տեսանյութ)
17/11/2025 14:45

«Ինտերը» Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում արել (տեսանյութ)

Միլանի «Ինտերը» Facebook-յան իր պաշտոնական էջում հայերեն գրառում է արել՝ նվիրված թիմի փորձառու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

Նոյեմբերի 23-ին կայանալիք միլանյան դերբիից առաջ «ներաձուրիների» մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացված են Մխիթարյանի խփած գոլերը «Միլանի» դարպասը։

«Դերբիներում խփած բոլոր գոլերը՝ հայկական գնացքի՝ Մխիթարյանի կողմից։ Հետևեք մեզ՝ ավելի շատ Հայաստանի մասին բովանդակության համար», - ասված է տեսանյութին կից գրառման մեջ։

«Ինտերը» Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում արել (տեսանյութ)