.jpg)
Չեչնիայի քաղաքացու սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Չեչնիայի քաղաքացու սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանություն), հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոնակ Կիմա Ավդալյանը։
Որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հանձնարարվել է նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հետախուզում հայտարարելու վերաբերյալ:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին Երևանի Դեմիրճյան փողոցում վարձակալության տրված բնակարաններից մեկում հայտնաբերվել էր 23-ամյա չեչեն Այշատ Բայմուրադովայի դին։
Իրավապաշտպանները և Բայմուրադովայի ընկերներն ահազանգում էին, որ նա փախուստի էր դիմել՝ փորձելով փրկվել ընտանեկան բռնությունից։