Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով
18/11/2025 11:53

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով

Դատարաններում այն, ինչ տեղի է ունենում, այն, ինչ խոսում են, դատարաններում այն իրավական դիրքորոշումները, որոնք ներկայացնում ենք․․․ ինձ մոտ հարց է առաջանում՝ այս ամենն ինչի՞ համար է արվում, եթե «Հայկական ժամանակ» օրաթերթը երեկ 18։00-ի դրությամբ՝ ամբողջ ելքը կանխորոշեց, լրագրողների հետ զրույցում հայտարարեց բարերար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

 Փաստաբանը զարմացած է՝ օրաթերթի նյութը երկու ամսով Կարապետյանի կալանքը երկարաձգելու  մասին է եղել.«Այդ նյութը երեկ մինչև 23։00-ը պահպանված էր, դատական նիստի ժամանակ ես և գործընկերներս բարձրաձայնել ենք դրա մասին, դատավորը վրդդովվել էր, թե մենք իրեն ում տեղն ենք դրել՝ ինքը օրաթերթի վարկածով պետք է առաջնորդվի՞, 100-ից 100 կանխատեսումն իրականացրեց։ Ինչպես 2025 թվականի հունիսի 17-ին  ՀՀ ամենաբարձր պաշտոն զնբաղեցնող անձն ուղղակիորեն կանխորոշեց իրավապահների գործողությունը, այս դեպքում էլ  «Հայկակն ժամանակ» օրաթերթը կանխորոշեց դատարանի որոշումը։ Ես նման բան ՀՀ-ում չեմ տեսել՝ բավարարել 2 ամսով կալանավորելու միջնորդությունը, երբ մեկ ամիս առաջ հայտարարվում էր, որ մեկ ամսով է երկարաձգվելու։ Սա պարզապես անլրջություն է»։

 Հիշեցնենք, որ փաստաբանները Կարապետյանի նկատմամբ այլընտրանքային կալանքի միջոց  ընտրելու միջնորդություն էին ներկայացրել։

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով