.jpg)
Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, չի կարողանում քայլել
Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, թեև վերջինս ստացիոնար բուժման կարիք ունի, սակայն նրան պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Այլևս չի կարողանում քայլել, իսկ բժիշկների կողմից նշանակված դեղորայքը նրան չի հատկացվում:
Երկար դադարից հետո ընտանիքի հետ հեռախոսազրույց է ունեցել, ինչից պարզ է դառնում, որ «խաղաղասեր» ադրբեջանցիներն ամեն ինչ անում են Վիգենին մահվան դուռը հասցնելու համար:
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության փորձերը գովաբանող միջազգային կառույցներն ու երկրները շարունակում են անտեսել Բաքվի բանտերում գտնվող գերիների խնդիրը` առաջին պլան մղելով միայն սեփական աշխարհաքաղաքական և տնտեսական շահերը»,-գրել է Աբրահամյանը։