«Հրապարակ». Կառավարությունը պարտադրել է իր փիառի համար Ղազախստանից ներկրում իրականացնել
18/11/2025 08:26

«Հրապարակ». Կառավարությունը պարտադրել է իր փիառի համար Ղազախստանից ներկրում իրականացնել

«Հրապարակ» թերթը գրում է. «Ղազախական ցորենի շուրջ բարձրացած աղմուկից հետո Նիկոլ Փաշինյանը փորձեց ձեռքերը լվանալ թեմայից` հայտարարելով, որ ցորենն իրենք չեն բերում, այլ՝ մասնավոր ընկերություն: Հայտնի է, որ բերողը Սամվել Ալեքսանյանի ընկերությունն է, որը Ղազախստանից անորակ, 4-րդ կարգի ցորեն է ներկրել։ 

Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց. «Այդ գնումը կառավարությունը չի իրականացրել` մասնավոր ընկերություն է արել՝ իր կարիքների համար։ Կառավարությունն ընդամենը բանակցությունների արդյունքում ապահովել է ճանապարհի բացումը, իսկ գործարքը մասնավորն է կատարել։ Եթե ապրանքը բերել է ավելի հարմար ճանապարհով, ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է խնդիրը»։ Ներկրող ընկերության պատասխանատուներից մեկից պարզեցինք, որ կառավարությունն ուղղակի պարտադրել է իր փիառի համար Ղազախստանից ներկրում իրականացնել: 

Մեզ վստահեցրին, որ ներկրված 15 տոննա ցորենն ալյուր չի դարձել, թեպետ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հայտարարել էր, թե ով գիտի՝ քանիսդ եք արդեն կերել այդ ալյուրից թխված հացը։ Հետաքրքրվեցինք` ի՞նչ են արել ղազախական ցորենը, ասաց՝ մի մասն օղու արտադրության մեջ են կիրառել, մի մասը՝ որպես անասնակեր։ Ի դեպ, ճանապարհը բացելու այս փիառի պատճառով Ռուսաստանը բարձրացրել է իր ցորենի գինը, որի հետեւանքները քաղաքացիները գուցե շուտով զգան իրենց մաշկի վրա»։
 

«Հրապարակ». Կառավարությունը պարտադրել է իր փիառի համար Ղազախստանից ներկրում իրականացնել