.png)
ԱՄՆ-ն ուկրաինական հակամարտության կարգավորման նոր տարբերակ կառաջարկի
Միացյալ Նահանգներում ուկրաինական հակամարտության կարգավորման նոր տարբերակ է մշակվում, գործընթացը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի վերահսկողության ներքո է, հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին։
«ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, ով առանցքային դերակատարում է ունեցել Ռուսաստանի հետ բանակցություններում, ղեկավարում է ուկրաինական հակամարտության կարգավորման նոր տարբերակի մշակման գործընթացը»,- մասնավորապես, հաղորդել է CNN-ը։
Նշել են նաև, որ Վաշինգտոնը Մոսկվայի կողմից փոխգործակցության պատրաստակամություն է նկատել, ինչն էլ խթան է հանդիսացել՝ ակտիվացնելու հակամարտության կարգավորման նոր տարբերակի մշակումը։