.jpg)
«Ժողովուրդ». Կոտոլյանը գովում էր թիմին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի թանկարժեք կերպարը դարձավ քննարկման առարկա։
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Արմեն Կոտոլյանի թանկարժեք ժամացույցը։
«Ժողովուրդ»-ի լրագրողը հարցազրույց էր ունեցել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հետ Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների շրջանակում։
Մինչ Կոտոլյանը գովում էր թիմին և արդեն համայնքապետ Արգիշտի Մեխակյանին, մեր աչքից չվրիպեց նրա ժամացույցը։
Արմեն Կոտոլյանը կրում էր Tissot հայտնի բրենդի ժամացույց: Նմանատիպ ժամացույցը կայքում վաճառվում է 425 ԱՄՆ դոլար՝ 150-160 հազար դրամ, մանրածախ գնման դեպքում։
Թանկարժեք ժամացույց է կրում նաև Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, ով նույնիսկ հայտարարագրել է այն։ Մարզպետի ձեռքին Rolex բրենդի ժամացույց էր, որն արժե 33 հազար դոլար՝ գրեթե 12,5 մլն դրամ։
Խաչատրյանը որպես թանկարժեք իր հայտարարագրել էր նաև 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր»։