«Հրապարակ». Պետք է մոռանալ բոլոր վիրավորանքներն ու վատ հիշողությունները
19/11/2025 08:42

«Հրապարակ». Պետք է մոռանալ բոլոր վիրավորանքներն ու վատ հիշողությունները

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր ժողովուրդը հիմա ընդամենը մեկ որոշում պետք է կայացնի` մերժի բոլոր նրանց, ովքեր պառակտում ու թշնամանք են սերմանում, ովքեր մասնատում են մեր ժողովրդին, մարդկանց մի խմբին հանում մյուսի դեմ: Ու դա պետք է անի և՛ իշխանության, և՛ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ, որոնք իրենց խոսքով, վարքով, քաղաքականությամբ մեր ազգին բաժանում են, սադրում, հրահրում միմյանց դեմ: 

Պետք է մոռանալ բոլոր վիրավորանքներն ու վատ հիշողությունները, փակել թշնամանքի ու ատելության էջը և թշնամանք ու ատելություն տարածողներին մեկ անգամ և՝ նախկինների դեմ պայքարելու, եթե անգամ նրանք «թալանչի» են եղել, չունեն ռեսուրս՝ Եկեղեցու դեմ պայքարելու, եթե անգամ դժգոհ են որոշ հոգևորականներից: Չեն կարող 2025 թվականին քննարկվել 2008-ի մարտի 1-ի դեպքերը, և ողջ պետական մեքենան` դատախազով, քննչականով, քաղաքական գործիչներով, ԱԺ-ով, մասնակցի դրան: 

Հենց իրավապահների` քաղաքականությամբ զբաղվելու արդյունքում են կրկին երկարացնում մոտ 6 ամիս բանտում գտնվող Սամվել Կարապետյանի կալանքը, որն ապօրինի քաղաքական հետապնդման ամենավառ դեպքն է` սովետական տարիներից ի վեր: Հենց դրա արդյունքում է երեկ բանկից մեծ չափերի գողություն կատարած անձն անարգել անցել Բագրատաշենի անցակետով: Այս համատարած անգործության և ապաշնորհության հետևանքով են Բաքվում գտնվող մեր գերիները խոշտանգվում: Երեկ էլ տեղեկացանք, որ Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը խիստ վատացել է, իսկ մեր խորհրդարանում դատապարտում են ոչ թե Բաքվի ռեժիմին, այլ՝ 2008-ի ՀՀ իշխանություններին: Դեռ 2018-ին էր պարզ, որ հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելու այս տենդը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու»։
 

«Հրապարակ». Պետք է մոռանալ բոլոր վիրավորանքներն ու վատ հիշողությունները