«Մարդանց ահաբեկիչ հռչակելու՝ իշխանության սցենարը չաշխատեց, էժան քայլերը շարունակում են». Աբրահամյանը՝ Լիդիա Մանթաշյանի կալանքը երկարաձգելու մասին
20/11/2025 19:45

«Մարդանց ահաբեկիչ հռչակելու՝ իշխանության սցենարը չաշխատեց, էժան քայլերը շարունակում են». Աբրահամյանը՝ Լիդիա Մանթաշյանի կալանքը երկարաձգելու մասին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Սրբազան պայքարի» գործով անցնող միակ կին քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանի կալանքը երկարաձգելու՝ դատարանի որոշմանն է անդրադարձել.

Իշխանությունը «Սրբազան պայքարի» գործով ապօրինի կալանավորված Լիդյա Մանթաշյանի նկատմամբ նողկալի պահվածք է դրսևորում:

Թեև այս ընթացքում տարբեր անձանց մասով խափանման միջոցի փոփոխություններ եղել են, սակայն Լիդիայի մասով իշխանության որոշումը չփոխվեց` կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց:

Այստեղ կալանքը ոչ միայն որպես պատժի միջոց է կիրառվում, այլ նաև ճնշման մեծացում Բագրատ Սրբազանի դեմ:

Իշխանության սցենարը մարդանց ահաբեկիչ հռչակելու գործում չաշխատեց, և հիմա փորձ է արվում էժան քայլերով մարդկանց տարբեր բնույթի վնասներ հասցնել:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:

«Մարդանց ահաբեկիչ հռչակելու՝ իշխանության սցենարը չաշխատեց, էժան քայլերը շարունակում են». Աբրահամյանը՝ Լիդիա Մանթաշյանի կալանքը երկարաձգելու մասին