Վերաքննիչ հակակոռոպցիոն դարարանը մերժել է Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու հատուկ բողոքը
20/11/2025 14:29

Վերաքննիչ հակակոռոպցիոն դարարանը մերժել է Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու հատուկ բողոքը

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու հատուկ բողոքը։ Այս մասին Aysor.am-ին հայտնեց Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

Նա նշեց, որ այդ մասին զանգով են իմացել, դեռևս դատական ակտը չեն ստացել.«Երբ ստանանք դատական ակտը, նոր կիմանանք՝ ինչ հիմնավորումներով են մերժել»։

Փաստաբանը նաև նշեց, որ իրենց համար որոշումը անակնկալ էր.«Ոչ թե իրավական առումով, այլ՝ ներկայիս քաղաքական»։

Անդրադառնալով Վարդան Ղուկասյանի առողջական վիճակին և պահվող պայմաններին՝ փաստաբանը նշեց, որ ոչ մի փոփոխություն չի եղել.«Ամեն ինչ նույնն է, ինչը շատ մտահոգիչ է»։

Փաստաբանները 21 էջից բաղկացած հիմնավորումներ ու ապացույցներ էին ներկայացրել Ղուկասյանի՝ ՔԿՀ-ում պահման վայրի ու առողջական վիճակի մասին։

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր կաշառք ստանալու և տալու մեղադրանքով:

Հեղինակ`Դուսյա Ղազարյան
Վերաքննիչ հակակոռոպցիոն դարարանը մերժել է Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու հատուկ բողոքը