«Այս գործը կարել են». Լիդիա Մանթաշյանին կշարունակեն պահել անազատության մեջ
20/11/2025 18:46

«Այս գործը կարել են». Լիդիա Մանթաշյանին կշարունակեն պահել անազատության մեջ

«Այս գործը կարել են». Լիդիա Մանթաշյանին կշարունակեն պահել անազատության մեջ

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ընթացող դատական նիստին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշում ընդունեց «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդիա Մանթաշյանի նկատմամբ կիրառված խափանման միոջոց կալանքը երկարացնել։

Այս գործով անցնող միակ կին քաղբանտարկյալը կշարունակի մնալ անազատության մեջ։

«Սա պատժի ձև է, գիտեմ՝  ինչի համար են ինձ պատժում։ Որոշ պաշտոնյաների վերաբերյալ ինֆորմացիաներ են իմ միջոցով հայտնի դարձել, ու նեղվում են դրանից։  

Այս գործը կարել են»,- դատական նիստի ժամանակ ասաց Լիդիա Մանթաշյանը։ 

Նրան  կալանավորվել էին հունիսի 26-ին, օգոստոսի 20-ին էլ կալանքի ժամկետը երկարաձգել էին։  

«Այս գործը կարել են». Լիդիա Մանթաշյանին կշարունակեն պահել անազատության մեջ