Բագրատ Սրբազանի և մյուսների գործով մեղադրյալներից երկուսի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով
20/11/2025 15:58

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով մեղադրյալներից երկուսի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով մեղադրյալներից երկուսի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխարինվեց տնային կալանքով։

Դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ՝ մեղադրյալներ Արմեն Ալեքսանյանի և Արսեն Ղազարյանի նկատմամբ  կիրառվեցին այլընտրանքային խափանման միջոցներ՝ 3 ամիս ժամկետով տնային կալանք  և բացակայելու արգելք։

Դատավորը նշեց՝ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը լրանալուց հետո՝ նոյեմբերի 26-ից սկսած՝ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը՝ համակցված բացակայելու արգելքի հետ։

Նշվեց, որ շաբաթը մեկ անգամ պետք է գրանցվեն պրոբացիայի ծառայությունում և բնակության վայրը չփոխեն։

Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ՝ զոհվածի հայր Արա Ռոստոմյանի նկատմամբ կիրառվեց բացակայելու արգելք ու վարչական հսկողություն, վերացվեց տնային կալանքը: