ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ հայ գերիների հարցը պահել ուշադրության կենտրոնում և տեղեկություն տալ, թե ինչ ջանքեր են գործադրվում. Փաշինյան (Տեսանյութ)
20/11/2025 13:16

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ հայ գերիների հարցը պահել ուշադրության կենտրոնում և տեղեկություն տալ, թե ինչ ջանքեր են գործադրվում. Փաշինյան (Տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը հատուկ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին՝ անուղղակի հերքելով այն տեղեկությունները, թե ՀՀ իշխանությունները գերիների վերադարձի՝ ԱՄՆ-ի առաջարկությունը մերժել են և որ ՀՀ ղեկավարությունը չի ցանկանում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը վերադառնա, որովեհտև վտանգ է տեսնում։

«Արձանագրվել է, որ նախագահ Թրամփը հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնառության մասին և ես ներկայացրել եմ՝ երկկողմ մակարդակում ինչ ենք անում՝ այդ խնդրի հետ կապված։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե ԱՄՆ կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ և խնդրել եմ այդ հարցը շարունակել պահել ուշադրության կենտրոնում»,-ասաց նա։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ հայ գերիների հարցը պահել ուշադրության կենտրոնում և տեղեկություն տալ, թե ինչ ջանքեր են գործադրվում. Փաշինյան (Տեսանյութ)