Արցախահայության համար կառուցված թաղամասի առաջին տասը տների հանձնման գործընթացի մեկնարկը տրված է
20/11/2025 16:18

Արցախահայության համար կառուցված թաղամասի առաջին տասը տների հանձնման գործընթացի մեկնարկը տրված է

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից «Ե՛կ Սվարանց» ծրագրի շրջանակներում արցախահայության համար կառուցված թաղամասի առաջին տասը տների հանձնման գործընթացի մեկնարկը տրված է:

«Այս նորակառույց թաղամասը Սյունիքի վերաբնակեցման մեր ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկն է և Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար իրականացվող այն սակավաթիվ նախաձեռնություններից, որի հիմքում ընկած է արցախահայերի համախմբված վերաբնակեցման գաղափարը։ Մեր առաքելությունը չի սահմանափակվում թաղամասի կառուցմամբ միայն․ մենք երկարաժամկետ ներդրում ենք կատարում սոցիալ-տնտեսական պայմանների և ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ՝ դրական փոփոխություն բերելով համայնքում»,-նշել է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի հոգաբարձու Անդրանիկ Գասպարյանը։

Արցախահայության համար կառուցված թաղամասի առաջին տասը տների հանձնման գործընթացի մեկնարկը տրված է