Թրամփը հաստատել է Ուկրաինայի համար նոր խաղաղության ծրագիրը
20/11/2025 12:08

Թրամփը հաստատել է Ուկրաինայի համար նոր խաղաղության ծրագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու նոր խաղաղության ծրագրին, հայտնում  է NBC News հեռուստաալիքը։

Նրանց տվյալներով՝ 28 կետից բաղկացած ծրագրի մշակման աշխատանքներին մասնակցել են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Ծրագրի վրա աշխատելու ընթացքում ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները խորհրդակցել են Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի, ինչպես նաև ուկրաինացի պաշտոնյաների հետ, նշում է հեռուստաալիքը։

Թրամփը հաստատել է Ուկրաինայի համար նոր խաղաղության ծրագիրը