ՄԱԳԱՏԷ-ն Իրանի վերաբերյալ բանաձև է ընդունել, հարստացված ուրանի պաշարների ծավալն են ուզում իմանալ
20/11/2025 20:09

ՄԱԳԱՏԷ-ն Իրանի վերաբերյալ բանաձև է ընդունել, հարստացված ուրանի պաշարների ծավալն են ուզում իմանալ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով կոչ է անում Իրանին ընդլայնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ և տեղեկություն տրամադրել հարստացված ուրանի պաշարների վերաբերյալ, հայտնում է  Associated Press-ը։

Բանաձևով կոչ են անում Իրանին անհապաղ ընդլայնել համապարփակ համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ և գործակալության տեսուչներին տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն ուրանի պաշարների վերաբերյալ, որոնք հարստացված են մինչև զենքի համար նախատեսված մակարդակը, նաև թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների մուտքը Իրանի միջուկային օբյեկտներ։

Associated Press-ի տրամադրած տեղեկության  համաձայն՝ փակ քվեարկությանը նշված բանաձևին 35 երկրից 19-ն է «կողմ» քվեարկել։ «Դեմ» քվեարկողներից են Ռուսաստանը, Չինաստանը, Նիգերը։ 12 երկիր ձեռնպահ է մնացել, մի երկիր էլ ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը։

 Բանաձևը ներկայացրել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Միացյալ Նահանգները։

 

ՄԱԳԱՏԷ-ն Իրանի վերաբերյալ բանաձև է ընդունել, հարստացված ուրանի պաշարների ծավալն են ուզում իմանալ