.png)
Կուպյանսկը ռուսական կողմի վերահսկողության ներքո է անցել
Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել երկրի ռազմական ղեկավարության հետ, որի ընթացքում հայտարարել է. «Հատուկ ռազմական գործողության նպատակները պետք է իրականացվեն»։
Այնուհետև նա խնդրել է իրեն զեկուցել Խարկովի շրջանի Կուպյանսկ քաղաքում ռազմական գործողությունների ընթացքի մասին։
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ՌԴ նախագահին զեկուցել է, որ քաղաքը ռուսական կողմի վերահսկողության ներքո է անցել։
«Զապադ» խմբավորման ստորաբաժանումներն ազատագրել են Կուպյանսկ քաղաքը», - ասել է Գերասիմովը։
Նա հայտնել է նաև, որ Խարկովի շրջանի Վոլչանսկ քաղաքի 80 տոկոսի նկատմամբ ևս ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել, ռազմական գործողությունները շարունակվում են։
Նշենք, որ Կուպյանսկն ու Վոլչանսկը վարչական կենտրոններ են, Կուպյանսկը նաև խոշոր երկաթուղային հանգույց է։