«Հրապարակ». Դավիթ Խուդաթյանը պաշտոնի առաջխաղացման ակնկալիքներ ունի
20/11/2025 08:49

«Հրապարակ». Դավիթ Խուդաթյանը պաշտոնի առաջխաղացման ակնկալիքներ ունի

«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղարշապատում տեղի ունեցած ընտրություններից հետո ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, որը ղեկավարում էր նախընտրական շտաբը և նշանակված էր որպես թիվ մեկ պատասխանատու, ըստ որոշ լուրերի, պաշտոնի առաջխաղացման ակնկալիքներ ունի։ Նա իրեն մերձ շրջապատում խոսել է փոխվարչապետի պաշտոն զբաղեցնելու իր հավակնությունների մասին։ 

Սակայն ՔՊ-ում կարծում են, որ համապետական ընտրություններից առաջ Խուդաթյանին իր պաշտոնից հեռացնելը մեծագույն սխալ կլինի, քանի որ նա ի պաշտոնե ղեկավարում է ՏԻՄ-երը, մարզպետներին և գլխավոր «ձայն բերողն» է համարվում: Պատահական չէ, որ համապետական ընտրությունների՝ արդեն իսկ ձևավորված շտաբում Խուդաթյանին ՏԻՄ-երի պատասխանատու են նշանակել։ Խորհրդարանական ընտրությունները հորով-մորով անելուց հետո նոր Խուդաթյանը կարող է ստանալ իր վարձքը՝ նշանակվելով փոխվարչապետի պաշտոնում»։

«Հրապարակ». Դավիթ Խուդաթյանը պաշտոնի առաջխաղացման ակնկալիքներ ունի