.jpg)
«Անվտանգության երաշխիքները, որոնք Վաշինգտոնը կտրամադրի Կիևին, չեն ներառում ուղիղ ռազմական օգնություն». The Wall Street Journal-ը գաղտնազերծել է փաստաթուղթը
The Wall Street Journal-ը հայտնել է, որ իր ձեռքի տակ է հայտնվել Ուկրաինայի հակամարտության կարգավորման՝ ամերիկյան նոր տարբերակի պատճենը, որորւմ Ուկրաինային ուղիղ ռազմական օգնություն ցուցաբերելու մասին խոսք չկա։
«Անվտանգության երաշխիքները, որոնք Վաշինգտոնը կարող է տրամադրել Կիևին ուկրաինական հակամարտության կարգավորման շրջանակներում, չեն ներառում ԱՄՆ-ի կողմից ուղղակի ռազմական օգնություն Ուկրաինային», - մասնավորապես, գրել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր ձեռքի տակ հայտնված փաստաթղթին։
Նշվում է, որ 28 կետից բաղկացած ծրագրից բացի, ԱՄՆ-ն առանձին փաստաթղթով է սահմանում անվտանգության երաշխիքները, որոնք Սպիտակ տունը կառաջարկի Ուկրաինային։ Դրանք ներառում են օգնություն՝ լոգիստիկայում և հետախուզությունում, ինչպես նաև այլ քայլեր, որոնք վերջնականապես կամրագրվեն՝ դաշնակիցների հետ խորհրդակցություններից հետո, գրում է պարբերականը։
The Wall Street Journal-ի խմբագրությանը հասու դարձած փաստաթղթի պատճենում չկա կետ՝ վկայող այն մասին, որ Միացյալ Նահանգները պարտավորվում է Ուկրաինային ուղղակի ռազմական օգնություն ցուցաբերել։
Անվտանգության երաշխիքները տրամադրվելու են են 10 տարով, սակայն ժամկետը հնարավոր է երկարացնել։
Ավելի վաղ էլ Axios-ը, հղում անելով ուկրաինական հակամարտության կարգավորման՝ ԱՄՆ-ի ներկայացրած նոր տարբերակի նախագծին, հայտնել էր, որ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կտրամադրվեն՝ հիմնվելով ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի վրա։
Սպիտակ տնից էլ հայտարարել էին, որ առաջարկը անհրաժեշտ է քննարկել եվրոպացի գործընկերների հետ, որից հետո դրանում, գուցե, փոփոխություններ արվեն։