.jpg)
Միջազգային հանրությունը դատապարտում է Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ կիրառվող քաղաքական հետապնդումները. Ամստերդամ
Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Միջազգային հանրությունը դատապարտում է Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ կիրառվող քաղաքական հետապնդումները։
Վաշինգտոնում կազմակերպված «Քրիստոնեության հալածանքները Հայաստանում» թեմայով քննարկմանը միջազգային իրավագետ Փիթեր Ֆլյուն, ի թիվս այլ մասնագետների, սպառիչ ներկայացրել է քաղաքական հետապնդումների իրական պատկերը Հայաստանում։
Նա ևս նկատել է՝ Հայ ազգի, Հայոց եկեղեցու բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ նախնական կալանքը որպես պատիժ կիրառելը խիստ մտահոգիչ է»։
Ամբողջական քննարկումը՝ այստեղ: