Հայաստանը կարևորում է Ռումինիայի հետ համագործակցությունն ու հարաբերությունների խորացումը․ Ռուբինյան
24/11/2025 15:46

Հայաստանը կարևորում է Ռումինիայի հետ համագործակցությունն ու հարաբերությունների խորացումը․ Ռուբինյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Ռումինիայի հետ համագործակցության եւ հարաբերությունների խորացումը, որը հիմնված է երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության վրա:

ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերն ու քայլերը:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:

Հայաստանը կարևորում է Ռումինիայի հետ համագործակցությունն ու հարաբերությունների խորացումը․ Ռուբինյան