Խրոխտ ասում են, թե բանակը կրճատում են, դա կապ չունի իրականության հետ. Պաշտպանության նախարար
24/11/2025 12:07

Խրոխտ ասում են, թե բանակը կրճատում են, դա կապ չունի իրականության հետ. Պաշտպանության նախարար

Այն, որ բանակը կճատվում է, կապ չունի իրականության հետ, զինծառայության ժամկետի կրճատման մասին նախագիծը քննարկելիս ԱԺ-ում այս մասին հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«1.5 տարի հետո մենք նույն թվաքանակով մարդկանց զորակոչելու ենք բանակ, ուղղակի իրենք ծառայելու են 1.5 տարի։ 1.5 տարի հետո զորացրվելու է երկու զորակոչի այն հատվածը, որը պայմանագիր չեն կնքել, դրանից ևս 1.5 տարի հետո բոլոր 4 զորակոչերը կրկին գտնվելու են բանակում՝ պարզապես 1.5 տարի ծառայելով»,-մանրամասնեց նա։

Պապիկյանն ընդգծեց՝ երբ «խրոխտ ասում են, թե բանակը կրճատում են», ախր «էդ անտերը թվաբանություն է, բարդ չէ»։

«Պարզ հաշվարկ է, ես ոչ մի բան չեմ խեղաթյուրում»,- հավելեց նա։

Խրոխտ ասում են, թե բանակը կրճատում են, դա կապ չունի իրականության հետ. Պաշտպանության նախարար