Պապիկյանը՝ ԱԺ նախագահի նշած 110 կմ-ի մասին․ «Եթե թիվ է հայտարարել, ուրեմն բավարար հիմքեր ունի»
24/11/2025 12:23

Պապիկյանը՝ ԱԺ նախագահի նշած 110 կմ-ի մասին․ «Եթե թիվ է հայտարարել, ուրեմն բավարար հիմքեր ունի»

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վերջերս նշել էր, որ Հայաստանի զինված ուժերը մոտ 110 կմ-ի չափով տեղակայված են Ադրբեջանի տարածքում։

 Լրագրողները ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեցին, թե տեղեկություն ունի՞ ինչ տարածքների մասին է խոսքը.

«Այդ հարցը եկեք թողնենք սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովին։ Հիմա խոսել մի բանի մասին, որի շուրջ հանձնաժողովը պետք է աշխատի... Ազգային ժողովի նախագահը, եթե թվեր է հայտարարել, ուրեմն դրա համար ունի բավարար հիմքեր»,-ասաց Սուրեն Պապիկյանը։