Միացյալ Նահանգները հօգուտ Ռուսաստանի՝ փոփոխություն է կատարել ուկրաինական հակամարտության կարգավորման իր նոր ծրագրում. Bloomberg
24/11/2025 21:52

Միացյալ Նահանգները հօգուտ Ռուսաստանի՝ փոփոխություն է կատարել ուկրաինական հակամարտության կարգավորման իր նոր ծրագրում. Bloomberg

Ուկրաինական հակամարտության կարգավորման ամերիկյան  նոր ծրագրից հանվել է ռուսական սառեցված ակտիվների մասին կետը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Նախագծի վերջին տարբերակում այլևս չի նշվում Ուկրաինայի վերականգնման ծրագրի իրականացման համար ռուսական սառեցված ակտիվներից մոտ 100 միլիարդ դոլար հատկացնելու մասին կետը»,- մասնավորապես, հայտնել  է Bloomberg-ը։

Ըստ գործակալության՝ ի սկզբանե նախատեսված էր, որ ԱՄՆ-ն կստանա այդ ակտիվներից ստացված շահույթի 50%-ը, իսկ չօգտագործված սառեցված միջոցները կուղղվեն ռուս-ամերիկյան ներդրումային հիմնադրամին։

Ուկրաինական համակարտության կարգավորման ամերիկյան նախագծի այս՝ վերջին տարբերակում, այդ մասին հիշատակում չկա։  

Ավելի վաղ էլ Financial Times-ն էր հայտնել, որ կիրակի  Ժնևում ամերիկացիների, ուկրաինացիների և եվրոպացիների միջև կայացած բանակցություններից հետո ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ամերիկյան նոր՝ 28 կետանոց ծրագրից 9 կետը հանվել է, այն այժմ 19 կետ է պարունակում։   

 

Միացյալ Նահանգները հօգուտ Ռուսաստանի՝ փոփոխություն է կատարել ուկրաինական հակամարտության կարգավորման իր նոր ծրագրում. Bloomberg