ՔՊ-ի օրոք Ադրբեջանի ենթակայությանն անցած ՀՀ սուվերեն տարածքների վերականգնումը Պապիկյանը հնարավոր է համարում
24/11/2025 12:38

ՔՊ-ի օրոք Ադրբեջանի ենթակայությանն անցած ՀՀ սուվերեն տարածքների վերականգնումը Պապիկյանը հնարավոր է համարում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հնարավոր համարում է, որ ՔՊ-ի իշխանության օրոք Ադրբեջանի ենթակայության տակ անցած ՀՀ սուվերեն տարածքները կվերականգնվեն։

«Իհարկե՛, տեսնում եմ հնարավորություն։ Սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի միջոցով»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սուրեն Պապիկյանը։