Անմեղության կանխավարկածը խախտելու հիմքով՝ Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը հայցադիմում է ներկայացրել Ռուբեն Ռուբինյանի և ՀՀ կառավարության դեմ. Փոստանջյան
25/11/2025 13:30

Անմեղության կանխավարկածը խախտելու հիմքով՝ Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը հայցադիմում է ներկայացրել Ռուբեն Ռուբինյանի և ՀՀ կառավարության դեմ. Փոստանջյան

Գյումրիի կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանը հայցադիմում է ներկայացրել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ՀՀ կառավարության դեմ. Այս մասին Aysor.am-ին ասաց Ղուկասյանի փաստաբանական խմբի անդամ Զարուհի Փոստանջյանը։

«Հայցադիմում է ներկայացվել ոչ միայն Ռուբեն Ռուբինյանի, այլ նաև ՀՀ կառավարության դեմ՝ անմեղության կանխավարկածը խախտելու կապակցությամբ»,-ասաց նա։

Նշենք, որ ըստ DataLex-ի՝  հայցը ներկայացվել է ոչ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտութայան հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման՝ հօգուտ Վ. Ղուկասյանի 500.000 հզր. դրամ գումար բռնագանձելու, նրա հիմնարար իրավունքի՝ արդար դատաքննության իրավունքի /անմեղության կանխավարկածի վերաբերյալ փաստը հաստատելու և որպես հիմնարար իրավունքների խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման՝ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Վ.Ղուկասյանի 500.000 հզր. դրամ գումար բռնագանձելու պահանջների մասին։ 

 

Հեղինակ`Նելլի Լազարյան
Անմեղության կանխավարկածը խախտելու հիմքով՝ Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը հայցադիմում է ներկայացրել Ռուբեն Ռուբինյանի և ՀՀ կառավարության դեմ. Փոստանջյան