«Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»․ այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է․ Լուսանկարներ
25/11/2025 14:52

«Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»․ այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է․ Լուսանկարներ

Այսօր Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է։  Նա այսօր կդառնար 68 տարեկան։

1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում է ծնվել արցախյան պատերազմի հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից Մոնթե Մելքոնյանը։ Հայրենանվեր գործունեության համար արժանացել է Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային հերոսի կոչման:

monte2

1972թ. ամռանը 15-ամյա Մոնթե Մելքոնյանն ավարտում է միջնակարգ դպրոցը։ Մինչ ավագ դպրոցի նոր ուսումնական տարվա մեկնարկը դպրոցի տնօրեն Դեյվիդ Գրեյմսն առաջարկում է տաղանդավոր աշակերտին ամռանը գնալ սովորելու Ճապոնիայում։ Մոնթեի դեպքում ընտրությունը պատահական չէր կայացվել. նա երկար ժամանակ այցելում էր կարատեի խմբակներ և Կալիֆոռնիայի նահանգի պատանիների մինչև 14 տարեկանների խմբի չեմպիոնն էր, ուսումնասիրել էր ճապոնական մշակույթը, մասնակցել ճապոներենի դասընթացներին։ Նրան առաջարկվել էր Ճապոնիայի ամենահեղինակավոր Tokyo Kamata High School դպրոցը։

20 տարեկանում Մոնթեն ընդունվում է Կալիֆոռնիայի Բըրքլիի համալսարանը։ Բացարձակ ընդունակությունների տիրապետելով` նա 4 տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով հնագիտության և ասիական պատմության մասնագետի վկայականներ։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» և կազմակերպում ցուցահանդես նվիրված Մեծ Եղեռնին։

Մոնթեի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը, որը նա պաշտպանում է 1978թ.-ին։

Ընդունվում է Օքսֆորդի համալսարան։ Սակայն Անգլիա մեկնելու փոխարեն` նա գնում է Արևմտյան Հայաստան, որպեսզի ուսումնասիրի և չափագրի Վասպուրականի հնագույն ժայռափոր դամբարաններն ու կացարանները։

Մոնթեն ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչ հեռու՝ Վայսեյլի ավանում։ Արտասովոր ընդունակությունների տեր տղան 12 տարեկանում է իմացել հայ լինելու մասին, իսկ 15 տարեկանում արդեն ծնողների հետ ճանապարհորդել է Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի 41 քաղաքում։ Եղել է Արևմտյան Հայաստանում՝ իր պապերի տանը…

montemelqonyan

Ուսումնասիրել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատմությունը։

1973թ. նրան ուղարկել են Ճապոնիա սովորելու։ Մեկուկես տարում Օսակա քաղաքի վարժարանն ավարտելուց հետո անցնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդայական վանականի։ Ապա անցնում է Վիետնամ. նրա լուսանկարչական ապարատը երևակում է այնտեղ մոլեգնող պատերազմը։ Վերադառնում է Ամերիկա՝ լիովին տիրապետած ճապոներենին ու կարատեի մարտարվեստին։

78958611

1978 թվականի աշնանը մեկնում է Իրան, ապա Լիբանան՝ մասնակցելու Բեյրութի հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։ 22 տարեկանում արդեն լիովին տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։

300px-Montemelk

1980-ին միանում է «Հայաստանի Ազատագրական Հայ գաղտնի բանակին» (ԱՍԱԼԱ)։ 1981 թվի նոյեմբերին Փարիզում ձերբակալվում է՝ Հռոմում թուրք դիվանագետի սպանությունը նախապատրաստելու ամբաստանությամբ, որի հերքումից հետո, այնուամենայնիվ, բանտարկվում է կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով։ Մի քանի շաբաթից ազատ է արձակվում։ Երկու տարվա ընթացքում դառնում է ԱՍԱԼԱ-ի կարևոր դեմքը։ Հոդվածներով հանդես է եկել Փարիզի «Հայ Պայքար» և Լոնդոնի «Կայծեր» թերթերում, Սան Ֆրանցիսկոյի «Սարդարապատ» ամսագրում, նաև՝ անգլերեն մի շարք գրքերում՝ հայոց ազգային հարցերի արդարացի պահանջի և իրավունքի մասին, որոնք լույս են տեսել Լոնդոնում։

ph138683592146

 

thekara

Մոնթեի հիշատակին գրվել և կատարվել են երգեր՝ շատ հայ երգեիչների կողմից՝ Արսեն Գրիգորյան (Մրո), Արաբո Իսպիրյան, Գոռ Սուջյան և այլք։ Կան շատ երգեր նվիրված Մոնթեին այդ թվում՝ «Մոնթե Մելքոնյան»- Գուսան Հայկազուն, մոնթեի մասին գրվել «Ավոյի երգը», որի հեղինակն անհայտ է, «Մոնթե Մելքոնյան»- Արաբո Իսպիրյան։

Մոնթեի մասին նկարահանվել են բազմաթիվ վավերագրական ֆիլմեր:

Հ.Գ.

 «… Եթե կորցնենք Արցախըապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»․ Մոնթե Մելքոնյան։

«Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»․ այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է․ Լուսանկարներ