.jpg)
Իշխանությունները հոսանքի սակագնի հարցը դարձրել են նախընտրական քարոզչության թեզ. Բաբկեն Պիպոյան
Իշխանությունները հոսանքի սակագնի հնարավոր իջեցման հարցը դարձրել են քարոզչության թեզ»,- Aysor.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին, թե չպետք է քաղաքացիներին հաճոյանալու համար հոսանքի գինն այնքան իջեցնեն, որ արդյունքում պրոբլեմ առաջանա, Բաբկեն Պիպոյանը կարծիք հայտնեց, որ հաշվի առնելով, որ առջևում նախընտրական փուլ է, լավ էլ հաճոյանալու են.
«Ես կարծում եմ՝ կհաճոյանան, հեչ էլ վատ չէ, թող գինն իջեցնեն, մեր քաղաքացիներն էլ կտեսնեն՝ տեղը կար, իջեցրին, այնպես չէ, որ մեծ լավություն է»:
Բաբկեն Պիպոյանը մի մտավախություն ունի միայն՝ հանկարծ իշխանությունները քաղաքացիներին հաճոյանալու նպատակով գինն այնքան չիջեցնեն, որ համակարգի կայունության հաշվին լինի.
«Այսինքն՝ մի օր քիչ վճարենք, հաջորդ օրն ասեն՝ համակարգը քայքայվել է, լուրջ ներդրումներ են պետք վերականգնելու համար, գինը բարձրացնեն, կրկնակի թանկ վճարենք»: