Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի նիստ
25/11/2025 15:53

Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի նիստ

Նոյեմբերի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի նիստը, որը նախագահել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նիստին ներկա են եղել նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Էդգար Զաքարյանը, ինչպես նաև հիմնադրամի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ներկայացվել են 2024թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հիմնադրամի գործունեության հաշվետվության հիմնական կետերը, ակտիվների գնահատման արդյունքներն ու կիրառված մեթոդաբանությունը։

Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի նիստ