«Հ1-ի եթերում իրեն սրբի տեղ դրած, կառավարությունում էլ պաշտոն ստացած նախկին հոգևորականը մինչև կարգալուծությունը իրենից տարիքով մեծ կնոջ հետ է ապրել». Նոր մանրամասներ Նշան Հովհաննիսյանի մասին
25/11/2025 21:22

«Հ1-ի եթերում իրեն սրբի տեղ դրած, կառավարությունում էլ պաշտոն ստացած նախկին հոգևորականը մինչև կարգալուծությունը իրենից տարիքով մեծ կնոջ հետ է ապրել». Նոր մանրամասներ Նշան Հովհաննիսյանի մասին

Նշան Հովհաննիսյանը՝  (Գարեգին Բ կաթողիկոսի նախկին գավազանակիր Խորեն Վարդապետ Հովհաննիսյանը, ով կարգալույծ է արվել 2017 թվականին-խմբ.) այնպիսի վատ ընթացքով է  ապրել, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղն ով էլ լիներ, նրան կարգալույծ էր անելու: Այդ մասին Aysor.am-ին պատմեց Բյուրականի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:

«Կարգապահական հանձնախումբը երկու անգամ այդ մարդու հարցը քննել է, հաստատուն կերպով որոշել են ՝տարբերակ չկա այս մարդուն շտկելու: Ու ասենք՝ իր ելույթը Հանրային հեռուստաընկերության Պետրոսի մոտ, ուղղակի խայտառակություն ... Սուտ էր խոսում՝ իրեն սրբի տեղ դրած: Մոռացել է  իր վարքն ու բարքը, հոգևորականին ոչ հարիր կենցաղը՝ ծառայության վայրը լքելը, տարիքով կնոջ հետ համատեղ ապրելը: Այս ամենը մոռացած՝ սրբի դեմքով նստած էր։ Եթե եկեղեցական չլինեի, կմտածեի՝ էս ազնիվ տղային ինչո՞ւ են կարգալույծ արել»,-ասաց Տեր Վրթանեսը:

Նա հատկանշական համարեց՝ Նշան Հովհաննիսյանին  Հանրային հեռուստաընկերությամբ ստեր ասելուց հետո են պաշտոն տվել. այժմ ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի խորհրդական  է: