«Հրապարակ». ՔՊ-ում շատերը շոկի մեջ են, որ Անդրանիկ Քոչարյանը առաջադրվել է ֆրակցիայի ղեկավարի երաշխավորությամբ
25/11/2025 08:51

«Հրապարակ». ՔՊ-ում շատերը շոկի մեջ են, որ Անդրանիկ Քոչարյանը առաջադրվել է ֆրակցիայի ղեկավարի երաշխավորությամբ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության անկուսակցական անդամ Անդրանիկ Քոչարյանը, որի դեմ խմբակցությունում մի ստվար զանգված կատաղի պայքար է մղում և ձգտում է «գծերից գցել»` դուրս մղել իշխանական ռադարներից, առաջադրել է իր թեկնածությունը՝ ՔՊ խորհրդարանական նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար։ 

Ասում են՝ ՔՊ-ում շատերը շոկի մեջ են, որ նա առաջադրվել է ֆրակցիայի ղեկավարի երաշխավորությամբ։ Հայտնի է, որ Քոչարյանն անկուսակցական է իշխող ֆրակցիայում, իսկ ՔՊ սահմանած խաղի կանոններով՝ անկուսակցականները պետք է վարչության անդամներից մեկի երաշխավորությամբ առաջադրվեն․ Քոչարյանին երաշխավորել է Հայկ Կոնջորյանը»։
 

«Հրապարակ». ՔՊ-ում շատերը շոկի մեջ են, որ Անդրանիկ Քոչարյանը առաջադրվել է ֆրակցիայի ղեկավարի երաշխավորությամբ