.jpg)
Ուկրաինայում հակամարտությnւնը կարող է ավարտվել մինչև 2025 թվականի վերջը. Ռյուտե
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել մինչև 2025 թվականի վերջը։
«Միշտ դժվար է կանխատեսել, բայց ես անկեղծորեն հույս ունեմ, որ խաղաղությունը շուտով կհաստատվի», - ասել է նա։
Ռուտտեն նշել է, որ Ժնևում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցություններից հետո անհրաժեշտ են ևս մի քանի հանդիպումներ։ Նա նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ որոշակի հարցերի քննարկմանը։ Ռուտտեն նաև հավելել է, որ «խաղաղության ծրագիրը չի փոխում Ռուսաստանի՝ որպես Եվրոպայի համար երկարաժամկետ սպառնալիքի գնահատականը»։
Նախկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համաձայնագիրը «շատ մոտ է»։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նույնպես հայտարարել է, որ հիմա վճռորոշ պահ է Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Նա հավելել է, որ միասնությունն ու խաղաղության նկատմամբ հանձնառությունը հիմա ավելի կարևոր են, քան երբևէ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի խաղաղության ծրագրին։