Թրամփի դեմ հարուցված գործը կարճեցին
26/11/2025 20:30

Թրամփի դեմ հարուցված գործը կարճեցին

ԱՄՆ Ջորջիա նահանգի դատախազությունը դադարեցնում է  երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հարուցված գործը, որով նրան 2020 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու մեղադրանք է ներկայացվել։

Քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը ներկայացվել է դատախազ   Պիտեր Սկանդալակիսի անունից։

«Ջորջիա նահանգն, ի դեմս դատախազ   Պիտեր Սկանդալակիսի, գործի նյութերի մանրակրկիտ ուսումնասիրությունից, կիրառելի օրենսդրության և դատական ​​պրակտիկայի քննարկումից հետո գործը կարճելու միջնորդություն ներկայացնելու որոշում  է ընդունել՝   արդարադատության շահերը պաշտպանելու և դատական ​​որոշման վերջնականությունն ապահովելու համար»,- նշված է փաստաթղթում։

Թրամփի դեմ հարուցված գործը կարճեցին