.png)
26/11/2025 19:22
Ի՞նչ վիճակում են Տավուշում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ տուժած 4 հրշեջները
Ծառայողական պարտականությունները կատարելիս այսօր Տավուշում վթարի ենթարկված հրշեջ-փրկարարներից չորսը հոսպիտալացվել են, հայտնում են Առողջապահության նախարարությունից:
«Նրանցից երեքի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` բավարար:
Կազմակերպվել է տուժածներից երեքի տեղափումը երևանյան բժշկական հաստատություններ, մեկ փրկարար բուժում է ստանում մարզային բժշկական կենտրոնում:
Տուժած փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում»,- նշել են ԱՆ-ից: