Կարեն Վարդանյանը երաժշտական 17 նոր գործիք է նվիրել Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբին (Լուսանկարներ, Տեսանյութ)
26/11/2025 10:00

Կարեն Վարդանյանը երաժշտական 17 նոր գործիք է նվիրել Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբին (Լուսանկարներ, Տեսանյութ)

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է:

Հոբելյանական տարվա առթիվ բարերար Կարեն Վարդանյանը նվագախմբին նվիրել է գերմանական, շվեյցարական, ֆրանսիական, անգլիական հայտնի ընկերությունների կողմից արտադրված 17 հատ երաժշտական նոր գործիք:



Սա հնարավորություն կտա մի քանի տասնամյա պատմություն ունեցող հնամաշ գործիքները փոխարինել նորերով և բարձրորակ երաժշտական գործիքների շնորհիվ ստանալ պրոֆեսիոնալ հնչողություն:



Եվրոպական վերջին սերնդի արտադրության 17 երաժշտական գործիքի ձեռք բերման համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 129 մլն դրամ: