44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ. Ալեն Սիմոնյան
27/11/2025 15:12

44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ. Ալեն Սիմոնյան

2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ (այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայողներ), այս մասին գրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը (այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի):

Հավերժ փառք մեր նահատակներին»,-գրել է Ալեն Սիմոնյանը։