Կառավարության կեսը հիվանդ է, էս ո՞նց եք աշխատում. Փաշինյանը դիմեց Ավանեսյանին (Տեսանյութ)
27/11/2025 11:22

Կառավարության կեսը հիվանդ է, էս ո՞նց եք աշխատում. Փաշինյանը դիմեց Ավանեսյանին (Տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ գործադիրիր անդամները հիվանդ են։

«Տիկին Ավանեսյան, կառավարության կեսը հիվանդ է, էս ո՞նց եք աշխատում, այսպես չի լինի»,- ասաց Փաշինյանը։

Ավանեսյանն էլ նշեց, թե առաջարկում է՝ գործադիրի անդամները հենց վաղն էլ պատվաստվեն։

Փաշինյանը հետաքրքրվեց՝ ուշ չէ՞։

«Բաց ինչո՞ւ ենք վաղվա գցում, այսօր հազիվ հավաքվել ենք, չենք կարո՞ղ կազմակերպել»,- նշեց վարչապետը։