.jpg)
Հոգևոր այրերն ընտրեցին հայրենիքը վաճառածին, լեգիտիմացրին Արցախի հանձնումը. Մետաքսե Հակոբյան
«Պապանձվել եմ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը տեսնելով Արցախի թեմի առաջնորդին ու մինչ այդ հանդիպումը եպիսկոպոսների հայտարարության տակ նրա ստորագրությունը»,- Aysor.am-ին ասաց Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հանդիպել է եպիսկոպոսների խմբի, որոնց մեջ էր նաև Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
«Ես ցավով եմ նշում, որ Արցախի թեմի առաջնորդի՝ այնտեղ գտնվելը լեգիտիմացնում է Նիկոլի հերթական արհավիրքի կայացումը Հայ Առաքելական եկեղեցու պառակտման ուղղությամբ: Ստացվում է, որ այսօր հոգևոր թեմը ևս բաժանվում է, ըստ Նիկոլի, սևերի ու սպիտակների կամ նիկոլականների ու պատվարժան, արժանապատիվ հայերի: Հերթական արցախցին, այս պարագայում այլևս չեմ կարող խոսել՝ ինչքանով Վրթանես սրբազանը Արցախի թեմը առաջնորդելու իրավունք ունի, դրա համար նշում եմ՝ հերթական արացախցին իր ներկայությամբ Նիկոլի սեղանի շուրջ փորձում է լեգիտիմացնել Արցախի հանձնումը ու նման հանդիպմամբ փակել Արցախի հարցը»:
Պատգամավորի խոսքով՝ անկախ նրանից, թե վաղը Փաշինյանի հետ հանդիպման գնացած եպիսկոպոսները ինչ պարզաբանումներ կտան, սա քաղաքական ընթացք է, որի մեջ հայտնվել են թեմի առաջնորդները. «Հերթական աղետն է, որի մեջ իրենք իրենց մասնակցությունն են ունենում:
Անդրադառնալով Արցախի հատվածին ցավով եմ փատում, որ պատերազմից հետո հոգևոր առաջնորդություն, ինչի կարիքն ունեինք, չզգացինք թեմի առաջնորդի կողմից, շրջափակման ըթնացքում եղանք առանց թեմի առաջնորդի, որովհետեև թեմի առաջնորդը Արցախում չի եղել: Յուրաքանչյուրը անկախ իր կարգավճակից ընտրության առաջ է կանգնել, բայց չենք դիտարկել, որ հոգևոր առաջնորդություն ստացած այրերը նույնպես պետք է կանգնեին ընտրության առաջ ու ընտրեին հայրենիքը վաճառածին ու ընտրեին Եռաբլուրը ու եղբայրական պանթեոնը անչափելի մեծացրածին»:
Պատգամավորն ասաց, որ ամենայն հայոց կաթողիոկսի հետ տարբեր քննարկումների ժամանակ, Վեհափառի կողմից ասեվել է՝ Արցախի թեմի առաջնորդությունը լինելու է լուծարման հարց չկա: