Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Գերմանիայի Ավետարանական եկեղեցու եպիսկոպոսի գլխավորած պատվիրակության հետ
28/11/2025 14:58

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Գերմանիայի Ավետարանական եկեղեցու եպիսկոպոսի գլխավորած պատվիրակության հետ

Վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Գերմանիայի Ավետարանական եկեղեցու արտերկրի եպիսկոպոս Ֆրանկ Կոպանիայի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին հայտնում են Կառավարությունից։ 

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հեռանկարների վերաբերյալ։

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Գերմանիայի Ավետարանական եկեղեցու եպիսկոպոսի գլխավորած պատվիրակության հետ