Պուտինը նշել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման պայմանը
28/11/2025 12:25

Պուտինը նշել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման պայմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռազմական գործողությունները կդադարեն, երբ ուկրաինական զորքերը դուրս գան իրենց զբաղեցրած դիրքերից, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

«Եթե Ուկրաինայի զինված ուժերը դուրս չգան իրենց օկուպացված տարածքներից, Ռուսաստանը դրան կհասնի զենքի ուժով»,-նշել է նախագահը։

Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ դրական դինամիկան շարունակվում է բոլոր ոլորտներում, և Ռուսաստանի զինված ուժերը արագացնում են իրենց առաջխաղացումը։

Պուտինը նշել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման պայմանը