Որևէ որոշում կայացնելու ժամանակ պետք է ամբողջ եպիսկոպոսաց դասի որոշումը լինի, ոչ թե 8 կամ 12 հոգու. կրոնագետ
28/11/2025 16:49

Որևէ որոշում կայացնելու ժամանակ պետք է ամբողջ եպիսկոպոսաց դասի որոշումը լինի, ոչ թե 8 կամ 12 հոգու. կրոնագետ

Որևէ որոշում կայացնելու ժամանակ պետք է ամբողջ եպիսկոպոսաց դասի որոշումը լինի, ոչ թե 8 կամ 12 հոգու.  Aysor.am-ի հետ զույցում ասաց կրոնագետ Վարդան Խաչատրյանը՝ անդրադառնալով եպիսկոպոսաց հայտարարությանը՝ իշխանամերձ լրատվամիջոցներում տարածված Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ տեսանյութի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ:

«Այդ տեսակետից քննվում է միայն մեկ հարց. արդյոք Հայոց առաքելական եկեղեցու ուսմունքի դեմ է գնացել Ամենայն Հայոց Կաթողիկոսը, թե՝ ոչ: Եթե դեմ է գնացել դրան, դա ուրիշ խնդիր է, բայց եկեղեցու ուսմունքին դեմ չի գնացել, ինչի մասին է խոսքը, կամայական կետը կարելի է քննարկել և գալ եզրահանգման: Կուսակրոնության հարցն այս համատեքստում չի նայվում, եթե անգամ կուսակրոնության հարցը նայվի, եկեղեցու ներքին ապաշխարանքի խնդիրն է, այսինքն՝ ներսում է մնում այդ ապաշխարանքը»,- նշեց նա:

Ըստ կրոնագետի՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ տեսանյութը եկեղեցուն վերաբերվող հարց է, և աշխարհիկ իշխանություններն այդտեղ միջամտելու որևէ հավակնություն չեն կարող ունենալ: «Կամայական հասարակության մեջ ամբողջացնող գլխավոր, յուրօրինակ նյարդերի համակարգը հենց սակրալ համակարգն է, այսինքն՝ մեզ մոտ Հայոց առաքելական եկեղեցին է»,-նկատեց փորձագետը:

Վարդան Խաչատրյանն ընդգծեց՝ որևէ մեկը չի կարող Ամենայն Հայոց Կաթողիկոսին ասել, որ օծյալը պետք է ազատի վեհարանը: «Դա եկեղեցու խնդիրն է, եկեղեցու գործը: Հիմա ի՞նչ` մեր աշխարհիկ իշխանությունները եկեղեցականներից որևէ մեկին կարո՞ղ են ասել «վեր կաց գնա, էդ քո տեղը չի»»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ երեկ իշխանամերձ լրատվամիջոցները հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ փաստել են, որ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, իսկ Ամենայն Հայոց կաթողիկոսն «ամեն գնով փորձում է կոծկել Արշակի սրբապիղծ արարքը»։

Ճեպազրույցում այդ հայտարարությանն անդրադառնալով Փաշինյանը սրբազաններին հանդիպման էր հրավիրել: Օրվա վերջում 8 բարձրաստիճան հոգևորական հանդիպել էին Նիկոլ Փաշինյանին:

Որևէ որոշում կայացնելու ժամանակ պետք է ամբողջ եպիսկոպոսաց դասի որոշումը լինի, ոչ թե 8 կամ 12 հոգու. կրոնագետ