.jpg)
Օտարերկրյա ներդրողների համար վատ ազդակ է. Հայաստանում մասնավոր սեփականությունն ու ներդրումները այնպես չէ, որ պաշտպանվում են. Վարազդատ Հարությունյան
Մի շարք խոշոր ընկերություններ՝ ԶՊՄԿ-ի բաժնետեր Walnort Finance Limited LLC շվեյցարական ընկերությունը, «Լիդիան Ինթերնեյշնլ Էլ Թի Դի» ընկերության բաժնետերերից «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն, «Սանիթեք Ինթերնեյշնլ Գրուպ» ընկերությունը, ՀԷՑ-ը հայցեր են ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության։
Սա, ցավոք, հստակ ազդակ է օտարերկրյա ներդրողներին, որ Հայաստանում մասնավոր սեփականությունը և օտարերկրյա ներդրումները այնպես չէ, որ պաշտպանված են և հնարավոր է, որ նույնիսկ զավեշտալի պատճառներով խնդիրներ ունենան ներդրողները,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է փաստաբան, «5 իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամ Վարազդատ Հարությունյանը։
«Ինձ համար ցավալի է այս մասին խոսել, որովհետև ի վերջո, ես իմ երկրի մասին եմ խոսում, բայց գոնե ես դա անում եմ հայերեն՝ նաև հուսալով, որ գուցե որոշ պաշտոնյաների հասնի։ Օտարերկրյա ներդրումներ ներգրավելը խիստ անհրաժեշտ է Հայաստանին, բայց երբ օտարերկրյա ներդրողը իրավաբանական ընկերությունից ճշտում է՝ ինչպիսինն է օտարերկրյա ֆինանսական ներդրումների պաշտպանության մակարդակը Հայաստանում, մասնագիտական գործունեություն իրականացնելիս ստել չենք կարող. ստիպված ես ներկայացնել այն խնդիրները որ կան, այդ թվում այն, որ տարեկան մի քանի անգամ փոխվում է Հարկային օրենսգիրքը, որ օտարերկրյա ներդրումների մասին օրեսնդրությունը չի պաշտպանում օտարերկրյա ներդրումները հարկային օրենսգքրի փոփոխություններից»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։