2 տարում՝ 71 000 զոհ, 171 000 վիրավոր՝ Իսրայելի ագրեսիայի հետևանքով
29/11/2025 19:52

2 տարում՝ 71 000 զոհ, 171 000 վիրավոր՝ Իսրայելի ագրեսիայի հետևանքով

Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերը 70 000-ից ավելին են, հայտարարել է Գազայի առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ օրս իսրայելական ագրեսիայից զոհվել է 70,1 000 մարդ, իսկ վիրավորներն ու տուժածները 170 983-ն են։

Վերջին 48 ժամվա ընթացքում իսրայելական կողմի գործողությունների հետևանքով ևս 2 հոգի է զոհվել, 11 հոգի էլ՝ վիրավորվել։   

Իսկ Իսրայելի հետ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունից հետո  354 զոհ է գրանցվել, վիրավորների թիվն էլ 900-ից ավելին է։

Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ էր մտել հոկտեմբերի 10-ին, Իսրայելը բազմից խախտել է այն։

 

2 տարում՝ 71 000 զոհ, 171 000 վիրավոր՝ Իսրայելի ագրեսիայի հետևանքով