Առաջիկա շաբաթը կարող է շրջադարձային լինել Ուկրաինայի հարցով. Կալլաս
01/12/2025 13:29

Առաջիկա շաբաթը կարող է շրջադարձային լինել Ուկրաինայի հարցով. Կալլաս

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը դեկտեմբերի 1-ին կհանդիպի Եվրամիության անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ։  

«Հստակ է, որ Ռուսաստանը չի ցանկանում խաղաղություն, հետևաբար մենք պետք է Ուկրաինային հնարավորինս ուժեղացնենք, որպեսզի նրանք կարողանան այս դժվարին ժամանակներում պաշտպանվել։ 

Սա կարող է շրջադարձային շաբաթ լինել դիվանագիտության տեսանկյունից։ Մենք երեկ տեղեկացանք, որ ամերիկյան բանակցությունները դժվար են եղել, բայց արդյունավետ։ Մենք դեռևս չգիտենք արդյունքները, սակայն այսօր ես կխոսեմ Ուկրաինայի պաշտպանության նախարարի և արտգործնախարարի հետ»,- ասել է Կալլասը։ 

 

Առաջիկա շաբաթը կարող է շրջադարձային լինել Ուկրաինայի հարցով. Կալլաս